Էրդողանի կառավարության կատարած քայլը որակվում է որպես դավաճանություն
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն ժամանակ, երբ էկրաններից ու հրապարակներից ժողովրդին պատմում է, թե իրենք ինչ մեծ գործեր են անում, միևնույն ժամանակ թարմացնում է Ադրբեջանից բնական գազի գնման վերաբերյալ պայմանագիրը` ժողովրդին սարսափելի «ծախսի տակ գցելով»»,- գրում է թուրքական «gazetecileronline» լրատվական կայքը:
«Դավաճանությանը հավասար սխալ` ԱԶԿ-ի կողմից» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ կառավարությունը վերոնշյալ պայմանագրով գազի գինը կտրուկ բարձրացնում է, ու եթե նախկինում Թուրքիան 1000 խ/մ-ի համար Ադրբեջանին վճարում էր 129 դոլար ապա նոր պայմանագրով վճարում է 508 դոլար:
Ըստ թերթի` այս փոփոխության հետևանքով վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանին 1.4 միլիարդ դոլար ավել գումար է վճարվել, իսկ մինչև 2021 թվականը այդ թիվը կհասնի 15 միլիարդ դոլարի : Ընդիմադիր պատգամավոր Այքուրթ Էրդողլուն ասել է, որ Էրդողանի կառավարությունը նախորդ կառավարությունների արած ճիշտ գործերն ապականում է:
«Ադրբեջանի հետ գազի պայմանագրում արված փոփոխությունների պատճառով ժողովուրդը մեկ տարվա ընթացքում 1 միլիարդ 400 միլիոն լիրա ավել փող է վճարել : Տարիներ հետո ավելի շատ կվճարի: Մե՞ղք չէ ժողովուրդը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում