Վլադիրմիր Եվսեև. Իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը դեռևս օրակարգում է
«ԱՄՆ-ը երբեք ամբողջովին չի վերացնի պատժամիջոցները Իրանի նկատմամբ, այլ Վաշինգտոնը կարող է միայն որոշակիորեն մեղմել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադառնալով Երևանում կայանալիք «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովին ասաց ՌԴ-ի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Նա նշեց, որ խոշոր պատժամիջոցները Իրանի վրայից չեն հանվել՝ շարունակում են գործել պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ: «Իրանական միջուկային խնդրի հանգուցալուծման մասին դեռևս վաղ է խոսել և իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից դեռևս մնում են օրակարգում»,-նշեց Վ. Եվսեևը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի տարածաշրջանային դերակատարությունը նվազում է, ինչը զգում են նաև Ծոցի երկրներում և առաջին հերթին Սաուդյան Արաբիայում:
Վ. Եվսեևը անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նշեց, որ Հարավային Կովկասում պետք է անվտանգություն ապահովել հենց այսօր, այլ ոչ թե հարյուր տարի հետո: «Ես ուրախ եմ, որ Ռուսաստանը սկսել է ավելի ակտիվ դերակատարում ստանձնել Հարավային Կովկասում և խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ»,-հավելեց Վ. Եվսեևը: