«Արա, լավ էլի, էթիկայի զգացում ունե՞ք». Մանվել Բադեյանը կրկին ափերից դուրս է եկել
«ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն անուղղելի է, ոչինչ նրան դաս չի լինում` անգամ այն սկանդալը, որը տեղի ունեցավ օրերս խորհրդարանում և որի արդյունքում լրագրողները դիմեցին էթիկայի հանձնաժողովին` նրա վարքը քննելու խնդրով»:
Երեկ, երբ «Հրապարակ»-ի լրագրողը փորձել է Բադեյանից կարծիք լսել ինչ-որ հարցի վերաբերյալ, նա ափերից դուրս է եկել և գոռացել.«Արա, լավ էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցեք, հիվանդ մարդուն զանգել, հարցեր եք տալիս, որ ինչ»: Փաստորեն «արա»-ով դիմելը պարոն Բադեյանի լեքսիկոնի անբաժանելի մասն է` նա այդպես է դիմում կանանց և աղջիկներին, լրագրողներին ու պաշտոնյաներին, մեծերին ու փոքրերին»: