Համաներումը չի երկարաձգվի
Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին, կավարտվի ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առիթով հայտարարված համաներման գործընթացը: Մինչ այդ, սակայն, հրապարակումներ եղան, թե այս հայտարարված համաներման ժամկետը երկարաձգվում է:
Այս կապակցությամբ «Ժամանակ»-ի հարցին ի պատասխան արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանն ասել է. «Ժամկետը չի երկարաձգվել: Խոսքը հատկապես վերաբերվում նախաքննության փոլում գտնվող գործերին և դատարաններում ներկայումս գտնվող գործերին, որոնց դատավճիռը ուժի մեջ կտնի համաներման կիրառմամբ: Իսկ դատապարտյալների մասով գործերը հիմնականում ավարտվել են: Բայց ժամկետը երկարաձգելու հարց չկա»: