Սերգո Կարապետյան. Գյուղատնտեսության համար 2013-ը հազվադեպ արդյունավետներից էր
2013-ի ավարտին հաշվված օրեր են մնացել: Ինչպիսի՞ն էր տարին գյուղատնտեսության ոլորտի համար, ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ արձանագրեց նախարարությունը, որո՞նք են լինելու գերակա խնդիրները:
Panorama.am-ի հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
-Անցող տարին ինչպիսի՞ն էր գյուղատնտեսության, գյուղի և գյուղացիների համար:
-Անցնող տարին հազվադեպ արդյունավետներից ու բերքառատներից էր: Ոլորտի բոլոր ճյուղերն ու ոլորտներն այն ամփոփում են աճի որոշակի ցուցանիշներով:
- Գո՞հ եք նախարարության աշխատանքից: Ի՞նչ չարեց նախարարությունը, որ կարող էր անել:
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ամբողջությամբ և արդյունավետորեն իրականացրեց տարվա համար նախատեսված բոլոր ծրագրերն ու առաջադրանքները: Գործունեության նախատեսված ծրագրերի թերակատարում կամ ձախողում թույլ չի տրվել:
- Գյուղմթերքի մթերման, արտահանման առումով ի՞նչ ցուցանիշներ կան տարեվերջին, գոհացուցի՞չ են:
- Տարվա ամենակարևոր ձեռքբերումը գյուղատնտեսական արտադրանքի իրացման և արտահանման ծավալների նշանակալի աճն էր:
-Պարոն Կարապետյան, մատնանշեք 2013-ի 5 կարևոր ձեռքբերումները և բացթողումները: Ի՞նչ ակնկալիքներով եք մուտք գործում հաջորդ տարի, որո՞նք են հաջորդ տարվա մարտահրավերները, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան գյուղացիները ձիու տարուց:
Մյուս կարևոր ձեռքբերումներից կարելի է առանձնացնել՝
-գյուղացի –պետություն կապի ամրապնդման ուղղությամբ կատարված որոշակի քայլերը,
-գյուղացու հոգեբանության մեջ լավատեսության վերականգնման հուսալի միտումները,
-պետական աջակցության մի շարք ծրագրերի շարունակականության ապահովումն ու ընդլայնումը ,
-վերամշակողների միությունների ստեղծումը: Հաջորդ տարվա համար նախատեսվում են նման միություններ` արտադրողների համար,
-կոոպերատիվ շարժման հիմնադրման գործում ապահովված դրական տեղաշարժը: Ստեղծվեցին առաջին գյուղատնտեսական կոոպերատիվները, որոնք արդեն հասնում են մի քանի տասնյակի:
- Գարնանը պատուհասած կարկուտի, դրա հետևանքով փչացած բերքի իրացման հետ կապված խնդիրների առաջ կանգնած գյուղացուն որքանո՞վ կարողացավ օգնել պետությունը, ի՞նչ դասեր քաղեցինք: Նման կարկուտի կրկնվելու դեպքում որքանո՞վ է պաշտպանված բերքը:
-Կարկուտի հետևանքով որակազրկված ամբողջ բերքը,նախարարության հետևողական վերահսկողության ներքո , ամբողջությամբ ընդունվել է վերամշակող ձեռնարկությունների կողմից: Հայաստանի գյուղատնտեսությունը լիովին գտնվում է բարձր ռիսկայնության գոտում: Բնականաբար, բնության քմահաճույքներն ու անակնկալներն անխուսափելի են:
- Վրաստան կարտոֆիլ արտահանելու հետ կապված վերջերս հաճախ են խնդիրներ առաջանում: Ի՞նչ պարզվեց, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:
- Ինչպես կարտոֆիլի, այնպես էլ գյուղատնտեսական մյուս արտադրատեսակների արտահանման ողջ գործընթացը նախարարության ամենօրյա և գործնական վերահսկողության ներքո է: Իրացման շուկաների և երկրների հետ ծագող բոլոր խնդիրները լուծվում են հնարավորինս արագ և օպերատիվորեն: Վրաստանն այս առումով բացառություն չէ: Արդյունքում միայն կարտոֆիլի արտահանումն այդ երկիր նախորդ տարվա համեմատությամբ մի քանի անգամ աճել է:
2013-ի ընթացքում Panorama.am-ի` գյուղատնտեսության խնդիրների վերաբերյալ հրապարակումների ցանկ`
Սերգո Կարապետյան. Անհրաժեշտ է բնատնտեսությունից անցնել արտադրական տնտեսության
Բերբերյանն ամփոփում է. «Աշխատանքը գնահատվում է ոչ թե Թերլեմզյանի նկարչական ուսումնարանն ավարտելով, այլ լավ արդյունքներով»
Հրանուշ Խառատյանը` հողերի խոշորացման մասին. Գերաղքատացած մեր գյուղացին, ամեն ինչից բացի, չի կարող սոցիալապես անապահով ճանաչվել
Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն
Առանց մրգի մնացած Մրգաշատում մարդիկ ոչ թե ապրում են, այլ` գոյատևում
Արազափում գյուղացիները կանգնած են հողը կորցնելու վտանգի առաջ. Բանկը չի պատրաստվում զիջել տոկոսները
Հ. Բերբերյան. Գյուղացիների թալան է իրականացվում
Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները
Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն
Ս. Սեդրակյան. Համայնքների խոշորացման ծրագիրը կործանարար հետևանքներ է ունենալու
Արմավիրի գյուղերում ցրտահարվել են վարունգները
Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում են
Թունանյութը չինական էր. «Հրաշք այգու» տնօրենը գտնվել է
Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել
Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր
Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է
Որտեղի՞ց գնել էժան ցորենի թեփ. Հանձնաժողովը հասցեներ է հրապարակել
Միսն էժանանում է. «Գյուղացիները կենդանիների ձեռքը կրակն են ընկել»
Կարտոֆիլային պատերա՞զմ. «Պատերազմները հո միայն զենքո՞վ չեն լինում»
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Թուրքի արած է, նպատակը` գյուղացուն թալանելը». Բերբերյանը` կարտոֆիլի շուրջ ստեղծված աղմուկի մասին
Վրաստանում հայտնաբերված վարակված կարտոֆիլը Հայաստանից արտահանված չի եղել. Արթուր Նիկոյան
Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»
Գյուղացուն ռուսական զորքի պատճառած վնասը փոխհատուցել են. «Հըլը մի բան էլ քառակին»
Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»
Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
Հողը գյուղացու սեփականությունն է, իրոք ռուսական զորքն ավիրել է. Փոխհատուցում են խոստացել
Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար