Քրդատ նոր օրենսգիրքը նոր մտածողություն է առաջարկում. Հրայր Ղուկասյան
«Մեզ հաջողվել է սեղանին դնել մի փաստաթուղթ, որն ընդունելի է շահագրգիռ կառույցների կողմից, որոնք աշխատելու են դրա հետ` դատարաններ, փաստաբաններ, դատախազություն», -այսօր նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց օրենսգրքի աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը:
Քրեական իրավունքի մասնագետը վստահ է` նոր օրենսգիրքը նոր մտածողություն է առաջարկում: «Օրենսգրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ քրեական արդարադատության ոլորտում բերել է նոր մտածողություն և առաջարկում է նոր որակի իրավամտածողություն», -հայտարարեց Ղուկասյանը:
Այս օրենսգրքի շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2010 թվականից: Այժմ նախագիծը շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում և ինչպես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ասաց, նախագիծը քննարկման կդրվի ԱԺ գարնանային նստաշրջանում:
Այս քննարկմանը, որը կազմակերպել է GIZ ընկերությունը, ներկա են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, իսկ փաստաբաններից ներկա է Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նշենք, որ քրեական դատավարության նոր օրենգրքի վերաբերյալ ավելի վաղ մտահոգություններ էր հայտնել Փաստաբանների պալատը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան