Ֆրանսիայի նախագահը 2014 թվականի մայիսին կայցելի Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014 թվականի մայիսին կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆրանսուա Օլանդը հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի և Ալեքսի Գյովջյանի հետ հանդիպման ժամանակ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Nouvelles d'Armenie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը հայտնել է, որ նախագահական Էլիզեյան պալատում հանդիպման ընթացքում իրենք ներկայացրել են իրենց պահանջները: Մասնավորապես, խոսք է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասին:
Կողմերն անդրադարձել են նաև Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչները հիշեցրել են Օլանդի` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրև նախապայման ներկայացնելու նախկինում արած հայտարարությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: