ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է Միասնական բանկոմատային ցանցի գործարքների քանակը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների կողմից ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի միջոցով կատարած գործարքների քանակն ավելացել է երեք անգամ այն պահից, երբ 2011թ.հունիսին բանկը միացավ այդ համակարգին: Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:
Միասնական բանկոմատային ցանցի միջոցով կատարված գործարքների թիվն այս ընթացքում կազմել է 31,550` 5,148,022 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առավել շատ գործարքներ այս ժամանակահատվածում կատարվել է Ռուսաստանի բանկոմատներում` 27,730 գործարք 4,429,242 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, երկրորդ տեղում է Ուկրաինան 1,780 գործարքով 285,552 ԱՄՆ դոլար արժողությամբ:
2011թ. հունիսից ՎՏԲ-ՀայաստանԲանկը գործող VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ԱՊՀ երկրներում /ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան/ և Վրաստանում ՎՏԲ բանկերիավելիքան 7.000 բանկոմատներում կանխիկացնել դրամական միջոցներնույն ՎՏԲ-Հայաստան Բանկի միջնորդավճարով: Շուկայում նման դեպքերում գանձվում է ավելի մեծ միջնորդավճար, քան բանկի սեփական բանկոմատային ցանցից օգտվելու դեպքում:
ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիա» ծառայության օգնությամբ: Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի և հնարավորությունների մասին:
Բացի այդ, ՎՏԲ Խմբի բանկոմատների ինտերակտիվ քարտեզը հասանելի է նաև բջջային հեռախոսների համար Apple Store և Android Market–ում: Միասնական բանկոմատային ցանցը նաև հնարավորություն է ընձեռում ներկայացնելու «ՎՏԲ-Աշխարհ» բացառիկ փաթեթային առաջարկը` հաճախ ճանապարհորդող, գործուղումների մեկնողև արտերկրում աշխատող հաճախորդների համար:
ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկըներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի ավելի քան 7000 բանկոմատներում, VTB-Transfer քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին. պետք է ընդամենը զանգահարել բակի միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը և գումարը կմուտքագրվի քարտին արտոնյալ փոխարժեքով: Փաթեթը ներառում է նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն և ստանալ տեղեկություն քարտի հաշվեկշռի մասին:
«ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցիշնորհիվ, որի մասնակիցն է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկը,մենք առաջարկում ենք մեր հաճախրդներին սեփական միջոցները կամ փոխառությունները կառավարելու պարզ ու հարմար ծառայություն հանգստանալու կամ արտերկրում աշխատելու ընթացքում: ՎՏԲ խմբի բանկերից անցում կանխիկացման սակագները չեն տարբերվում ՎՏԲ-ՀայաստանԲանկի սակագներից: Մեր հաճախորդները կարող են օգտվել այդ առավելությունից 7 երկրների առավել քան 7000 բանկոմատների միջոցով»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում