«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են, որ գալիք տարվա սկզբին տեղի կունենա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը»

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են, որ գալիք տարվա սկզբին տեղի կունենա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: «Թուրան» գործակալությանն ու «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով միջնորդների այս այցը տարածաշրջան ու իրավիճակը ղարաբաղյան կարգավորման շուրջ:

«Այս այցը մեր կանոնավոր այցերի բաղկացուցիչ մասն է: Ինչպես հայտնի է նոյեմբերի Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:Մենք ցանկանում ենք, որ հանդիպումները նախագահների միջև շարունակվեն: Մենք ծրագրում ենք և ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Ջ. Ուորլիքը:
Այն հարցին, թե որտեղ և երբ է նախատեսվում երկու երկրների ղեկավարների հանդիպումը, Ուորլիքն ասել է, որ հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռ հայտնի չեն: «Սակայն, երկու երկրների արտգործնախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայի շուրջ, և, հուսով ենք, հարցը շատ շուտով կհստակեցվի» -ասել է նա:

Ինչպես նշել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը, նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպմանը կողմերի երկխոսությունը վերսկսվեց ու այն կարևոր է երկարատև կարգավորման հասնելու տեսակետից և արդեն իսկ դրական հետևանքները տեսանելի են:
Ջ. Ուորլիքի խոսքերով, մասնավորապես, նվազել է միջադեպերի ու մահացու դեպքերի քանակը շփման գծում: «Զգալիորեն մեղմացել է պետությունների ղեկավարների ռազմատենչ հռետորաբանությունը: Այս ամենը շատ կարևոր է երկխոսության հաստատման համար, կորուստների կրճատման ու լարվածության նվազեցման համար»,-ասել է Ուորլիքը:

Այն հարցին, թե կան արդյոք որևէ նոր առաջարկներ, որոնք Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունների համար խթան կհանդիսանային, Ուորլիքն ասել է. «Իհարկե, մենք նոր գաղափարների կողմնակիցներ ենք: Սակայն, ինչպես և ինչ ձևով կլուծվի այդ հարցը, կողմերը իրենք պետք է որոշեն: Մեր խնդիրն է օգնել նրանց: Եթե կողմերը ցանկանում են հարցերը լուծել այս շրջանակում, ապա մենք կարող ենք օգնել: Եթե նրանք դա ցանկանում են անել նոր ուղիների, ձևերի հիման վրա, ապա մենք կօգնենք նրանց դրանում»:
Ինչպես նշել է Ուորլիքը, և Երևանը, և Բաքուն ձգտում են այնպիսի լուծման, որը բխում է Հայաստանի ու Ադրբեջանի շահերից, և դրանց ելելով են կառուցում իրենց դիրքորոշումները: «Մենք որպես միջնորդներ կարգավորման այնպիսի տարբերակ ենք ցանկանում, որը կբխի բոլոր կողմերի շահերից»,-հայտարարել է ամերիկացի համանախագահը:

Վերջինիս խոսքերով, պատերազմը շատ թանկ է նստում երկու կողմերի վրա և խոսքը միայն մարդկային կորուստների մասին չէ: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից ձերբազատվելը կնպաստեր ներդրումների աճին, կնպաստեր երկու ժողովուրդների նյութական բարգավաճմանը: «Երևանում և Բաքվում կայացած բանակցություններում ես զգացի նախագահների նման ուղի գտնելու ցանկությունը, որը կապահովեր տևական խաղաղություն»,-ասել է Ուորլիքը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք նոր նախաձեռնություններ ԱՄՆ կողմից, Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ համար հիմնական առաջնահերթությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման մեջ Թուրքիայի դերին և խաղաղ կարգավորման գործընթացի վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությանը՝ Ուորլիքն ասել է. «Թե ինչ դեր կարող է ունենալ Թուրքիան հակամարտության կարգավորման մեջ իմ իրավասության մեջ չի մտնում: Սակայն ինչ-որ պահի Թուրքիան կարող է որոշակի դեր կատարել»:

Մեկնաբանելով մի շարք փորձագետների այն կարծիքը, թե առանց Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության կարգավումը հնարավոր չէ, Ուորլիքը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի ռուս համանախագահի հետ, որը երկար ժամանակ է զբաղվում է այս հարցով ու փորձառու դիվանագետ է:

«Ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ ու ՌԴ դիրքորոշումները համընկնում են: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ԵՄ-ն, որպես գործընկերներ, նույնպես հանդես են գալիս միասնական դիրքերից: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես հասնել կարգավորման, ապա դա պետք է անեն հակամարտության կողմերը, ոչ թե ինչ-որ պետություն»,-ամփոփել է Ջեյմս Ուորլիքը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}