Բրիտանիայի արտգործնախարարը քննադատվել է ադրբեջանական ռեժիմի հետ գազային պայմանագիր կնքելու համար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը ադրբեջանական ռեժիմի հետ գազային գործարք կնքելու պատճառով իրավապաշտպան խմբերի կողմից սուր քննադատության է արժանացել, հայտնում է «The Independent» բրիտանական թերթը:
British Petroleum, Statoil, Total և մյուս կազմակերպությունները մտադիր են $45 մլրդ. ներդրում կատարել «Շահդենիզ-2» նախագծի մեջ, որը հաջողության դեպքում կդառնա դեպի Եվրոպա տանող ամենախոշոր չորս գազատարներից մեկը, հավելում է հեղինակը:
Քննադատները պնդում են, որ գործարքից կշահի նաև Ադրբեջանի բռնապետական վարչակարգը:
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ալան Հոգարտը ասել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը սարսափելի է, և ներկայումս երկիրը առանձնապես ագրեսիվ վերաբերունք է ցուցաբերում խոսքի ազատության նկատմամբ»:
Ինչպես նշում է հեղինակը, Հոգարտը կոչ է արել Վ. Հեյգին, որ բացի գազի և շահի վրա ուշադրություն դարձնելուց նաև երաշխիքներ ստանա մարդու իրավունքների պաշտպանման ոլորտում:
Բրիտանական «Platform London» կազմակերպության անդամ Էմմա Հյուսը իր հերթին հայտարարել է, որ «Հեյգի այցին նախորդել էին հերթական ոչ ժողովրդավարական ընտրությունները Ադրբեջանում: Այս կոռումպացված բռնապետական վարչակարգի հետ գործարք կնքելը կնշանակի, որ Միացյալ թագավորության «գազի ետևից ընկնելը» նպաստում է Ադրբեջանում ժողովրդավարության համար պայքարող ակտիվիստների դեմ իրականացվող ճնշումներին»,- ամփոփում է հոդվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին