Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան կհամախմբի երիտասարդ մասնագետներին
Երևանում այսօր տեղի ունեցավ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադրման շնորհանդեսը, որն ուղեկցվեց վերարտադրողական առողջության և ուրոլոգիայի ակտուալ հարցերին նվիրված գիտական կոնֆերանսով:
Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, իրենց նպատակն է համախմբել երիտասարդ, բանիմաց մասնագետներին, որպեսզի նրանց մասնագիտական ներուժն արդյունավետ կիրառեն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման համար:
«Այսօր երիտասարդ բժիշկներն ավելի խոցելի են` կապված աշխատանքի տեղավորման հետ: Մենք կփորձենք համախմբել երիտասարդ մասնագետներին և ունենալ մեր խոսքը առողջապահության ոլորտում»,- ասաց նա:
Ըստ Գ. նրա` ասոցիացիան համագործակցում է նաև արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն կտա երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստվել տարբեր երկրներում:
«Դա հնարավորություն կտա, որպեսզի մենք մեր ծրագրերն իրականացնենք, այլ ոչ թե կախման մեջ լինենք այլ մարդկանցից», - նշեց նա: