2012թ-ին ՄԻԱՎ նոր դեպքերի 82 տոկոսը բաժին է հասել միգրանտներին
Հայ միգրանտների ավելի քան 3/4 կամ 77 տոկոսը տղամարդիկ են, իսկ ամենից շատ միգրանտ ունեցող մարզերը Շիրակն ու Գեղարքունիքն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, որը նվիրված էր Միգրանտների միջազգային օրվան, հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Հիմնականում Հայաստանից մեկնում են գործազրկության, ցածր վարձատրության պատճառով, թեև կան նաև այնպիսինները` նրանց թիվը փոքր է, որ մեկնում են Հայաստանից արդարության պակասի, դրական փոփոխությունների հույս չունենալու, երեխաների ապագան Հայաստանում չտեսնելու պատճառաբանությամբ: Ընդ որում արդարության պակասի պատճառով մեկնողները հիմնականում ուղղությունը բռնում են դեպի Ռուսաստան, քանի որ այլ երկրների մուտքը ավելի բարդ է:
Միգրացիոն հոսքերը բերում են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածմանը` բանախոսը տեղեկացրեց, որ, օրինակ, 2012թ-ին գրանցված ՄԻԱՎ դեպքերի 82 տոկոսում միգրանտների գործոնն է առկա` կամ միգրանտներն են, կամ նրանց ընտանիքի անդամները:
Նախորդիվ`
Հայ միգրանտները երբեմն նաև որպես ադրբեջանցի են ներկայանում. Տ.Բեժանյան