Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում
Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Սերբիայի մշակույթի օրերի ընթացքում պատվիրակությունը կներկայանա մշակութային ծրագրով. դեկտեմբերի 19-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի գեղանկարիչ Դանիել Բաբիչի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը: Նույն օրը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ինգմար պիանո դուո» դուետի համրգը /Ալեքսանդր Գլիգիչ, Սլոբոդնկա Ստևիչ/:
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային գրադարանում Դարկո Պոլիչը կներկայացնի Նովի Սադ քաղաքում հայկական եկեղեցու վերակառուցման նախագիծ: Իսկ երեկոյան Առնո Բաբաջանյան համերգասրահում կրկին ելույթ կունենա «Ինգմար պիանո դուո» դաշնամուրային դուետը:
Հայաստանի մշակույթի օրեր Սերբիայում անցկացվել են 2010 թվականից: Վերջին միջոցառումը՝ 2011 թ. հունվարի 19-ից փետրվարի 6-ը Նովի Սադ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանում Ս. Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսն էր և արվեստագետի ֆիլմերի ցուցադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում