Լինկյավիչուսը հույս է հայտնել որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու ԵՄ որոշումն անփոփոխ կմնա
Թուրքիան բարեփոխումների իրականացման նշանակալի առաջընթաց է գրանցել: Այս մասին ԵՄ-ում Լիտվայի նախագահության պաշտոնական կայքի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը ՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու Եվրամիության որոշումն անփոփոխ կմնա:
«Հետընդունման համաձայնագրի ստորագրումը և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության սկսումը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը Եվրամիության համար»,- ասել է նախարար Լինկյավիչուսը:
Հիշեցնենք, որ Թուրքիան 2005թ.-ից ԵՄ հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները, սակայն վերջին տարիներին բանակցությունները սառեցվել էին Թուրքիայի կողմից ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունները չկատարելու, մասնավորապես՝ Ստամբուլի Գեզի պուրակի պաշտպանության օգտին կազմակերպված զանգվածային ցույցերը բռնի ուժով ցրելու պատճառով:
2013թ.-ի նոյեմբերի 5-ին կողմերի միջև վերսկսվել են բանակցությունները, իսկ նոյեմբերի 16-ին Եվրամիության և Թուրքիայի միջև ստորագրվել է ռեադմիսիայի (հետընդունման) մասին պայմանագիր և համաձայնություն է ձեռք բերվել վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններ սկսելու շուրջ: ԵՄ անդամակցության հարցում Թուրքիայի համար լուրջ խոչընդոտ է համարվում Կիպրոսի խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա