Կրիվոշև. Եվրոպաշտոնյաներն աչք են փակում քննադատների հետապնդումների վրա՝ նոր էներգետիկ գործարք կնքելով վրիժառու Ալիևի ռեժիմի հետ
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, արագ և արդարացի դատավարություն հարգանք վայելող քաղաքական կազմակերպության նախագահի հարցում, որը ձերբակալվել է երեկ: Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը հարցաքննել էր Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամադլիին՝ հարկերից խուսափելու և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու մասին մեղադրանքներով: Նա նախնական երեք ամիս կալանքի տակ է գտնվելու:
«Անար Մամմադլին տարիներ շարունակ Ադրբեջանում հրապարակայնորեն աջակցում է ժողովրդավարության և մարդու իրավունքներին, չնայած իշխանությունների կողմից համառ ճնշումներին նրա և նրա գործընկերներին լռեցնելու համար: Նրա ձերբակալությունը կոշտ հաղորդագրություն է ադրբեջանական քաղաքացիական հասարակությանը և ավելացնում է ինքնագրաքննության և վախի մթնոլորտ, որն աճել է Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության օրոք»,-նշել է Եվրոպա և Կենտրոնական Ասիա ծրագրի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշևը:
Վերջինս անդրադարձել է նաև «Անդրադրիատիկ» գազատարի (ТАР, Тrans Adriatic Pipeline) նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:
«Եվրոպական պաշտոնյաների այն ցանկությունը, որ պետք է աչք փակել Ադրբեջանում կառավարության քննադատների հանդեպ շարունակական հետապնդումները, բացահայտ կերպով ցույց է տալիս, որ նրանք հավանություն են արժանացնում նոր էներգետիկ գործարք կնքել վրիժառու Ալիևի ռեժիմի հետ: Եվրոպացի պատվիրակներն այցելելով Ադրբեջան, անկախ նրանց առևտրային շահերից, պարտավոր են անդրադառնալ մարդու իրավունքների հարցում վատթարացմանը»,-նշել է Կրիվոշևը:
«Այսօր ստորագրելով գազատարի վերաբերյալ գործարքը, որի արժեքը 45 միլիարադ դոլար է, բացահայտում է, թե ինչպես է Ադրբեջանի վարչակազմը կարողացել մինչև հիմա խուսափել քննադատություններից: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների հաշվին, առևտրային շահերը չպետք է ստվերում թողնեն Ադրբեջանի կառավարության աճող արհամարհանքը սեփական քաղաքացիների իրավունքների հանդեպ»,-նշել է Կրիվոշևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան