Տարածաշրջան 18:45 18/12/2013

«Թուրքիան առանց Էրդողանի» օպերացիա կամ ԱԶԿ-ի հեռանկարը. մեկնարկը տրվա՞ծ է

 Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարված իրավիճակ է ստեղծվել, որը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և հատկապես վարչապետ Ռ. Թ. Էրդողանի համար:

Դեկտեմբերի 17-ին ոստիկանության իրականացրած գործողությունների արդյունքում Ստամբուլում և Անկարայում կոռուպցիայի և խարդախության մեղադրանքով ձերբակալվել է 5 տասնյակ մարդ: Դրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մ. Գյուլերի, տնտեսական զարգացման հարցերի նախարար Զ. Չաղլայանի, շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի հարցերով նախարար Է. Բայրաքթարի որդիները, Թուրքիայի «Հալքբանկ» բանկի գլխավոր կառավարիչը, Իրանի նախկին քաղաքացի, ատրպատականցի գործարար Ռ. Զարաբը, Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավար Մ. Դեմիրը, պետական ու բիզնես հատվածի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ:

Թուրքական հրապարակումների համաձայն` ձերբակալությունների մեկնարկը տրվել է երեք դատախազների կողմից, որոնք չեն տեղեկացրել Ստամբուլի գլխավոր դատախազին և օպերացիան իրականացվել է գերգաղտնիության պայմաններում: Ձերբակալություններից անտեղյակ են եղել Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, կառավարության անդամներն ու իշխանական շրջանակները: Բացի այս ձերբակալությունները, ինչը բավական լարված իրավիճակ է ստեղծել քաղաքական կյանքում, տեղի են ունենում այլ գործընթացներ, որոնք, ընթացող զարգացումների շրջանակում են, կարող են էականորեն ազդել Թուրքիայի ներքաղաքական հետագա գործընթացների վրա:

Դեկտեմբերի 16-ին անակնկալ հրաժարական է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (այսուհետ` ԱԶԿ) անդամ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Հաքան Շյուքյուրը, որը համարվում է Ֆեթուլլահ Գյուլենի մերձավորը:

Ավելի վաղ կուսակցությունից հրաժարական էր տվել ԱԶԿ-ական մեկ այլ պատգամավոր` Իդրիս Բալը: Իշխանական շրջանակներն այդ գործողությունները փորձում են ուղղորդել դեպի գյուլենական շարժում, դրանում տեսնել Ֆ. Գյուլենի վրեժխնդրությունն ԱԶԿ կառավարությունից: Ընդդիամդիր ու վերլուծական որոշ շրջանակներ էլ ակնարկում են կառավարության կողմից հատուկ ձեռնարկված գործողությունների մասին: Մասնավորապես` Գյուլենական շարժման կարևոր դեմքերից մեկն ակնարկել է, որ դա կազմակերպված պետական գործողություն է և հատուկ թիրախավորում են գյուլենական համայնքին:

Այս գործընթացներն ընթանում են ԱԶԿ կառավարության և Ֆեթուլլահ Գյուլենի միջև վերջին շրջանում սուր դիմակայության ու հակամարտության շրջանակում: Թուրքիայի կառավարության կողմից կրթական բարեփոխումների գործընթացը, որը հարվածում էր Գյուլենական շարժմանը պատկանող մասնավոր դպրոցների շահերին, սուր դիմակայություն առաջ բերեց ինչպես Ֆ. Գյուլենի կողմից, այնպես էլ` ԱԶԿ-ի ներսում:

Լարվածությանը նոր թափ հաղորդեց թուրքական «Թարաֆ» պարբերականի բավական ուշագրավ բացահայտումը, ըստ որի՝ 2004 թ. օգոստոսին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել «Հետադիմականության դեմ պայքարի» մասին, որի թիրախում առաջնահերթորեն Գյուլենի կողմից ղեկավարվող կրոնական նուրջուական կամ այլ կերպ ասած գյուլենական շարժումն էր: Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը նախատեսում էր կոշտ միջոցառումներ ձեռնարկել երկրում հետադիմականության՝ առաջին հերթին հենց գյուլենական շարժման դեմ: Եվ խորհրդի այդ որոշման տակ, պարզվել է, որ ստորագրել են նաև ԱԶԿ-ական կարևոր դեմքեր, այդ թվում նաև՝ վարչապետ Էրդողանը:

ԱԶԿ-ի ներսում քիչ թիվ չեն կազմում Ֆ. Գյուլենի աջակիցները, որոնք վերջին շրջանում քննադատական մոտեցում էին ցուցաբերում վարչապետ Էրդողանի նկատմամբ: Բացի այդ, ԱԶԿ խորհրդարանական խմբակցության մեջ, ըստ շրջանառվող տեղեկությունների, մոտ երկու տասնյակ պատգամավորներ կան, որոնք առավել մոտ են գտնվում Ֆ. Գյուլենին և կարող են ԱԶԿ-ից առանձնանալով` կազմել առանձին խմբակցություն:

Հ. Շյուքյուրի հրաժարականը կարող է արագացնել այդ գործընթացը: 2014թ. Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայի կառավարության և Գյուլենական շարժման միջև դիմակայությունը արդեն իսկ իր հետևանքներն է թողնում հետագա գործընթացների առումով:

Սկսված գործընթացները, Էրդողան-Գյուլեն դիմակայության պարագայում, բացասաբար կարող են անդրադառնալ ԱԶԿ-ի քաղաքական կյանքում ունեցած ազդեցության տեսանկյունից, իսկ նախագահական ընտրությունների մոտենալուն պես ԱԶԿ-ի ներսում խմորումներն ու հակադիր թևերի բաժանումն ավելի առարկայորեն կդրսևորվի: Ֆ. Գյուլենը և գյուլենական ցանցը Թուրքիայի տնտեսական, պետական, ուժային ու կրթական համակարգում բավական մեծ ռեսուրս ունի ԱԶԿ կառավարությանը և հատկապես վարչապետ Էրդողանին լուրջ հարված հասցնելու համար:

Իսկ վարչապետ Էրդողանի նախագահ դառնալու հավակնությունները կարող են լրջորեն ձախողվել: Արդեն իսկ սկսվել է երկկողմ հակամարտությունը, որտեղ վարչապետ Էրդողանը կարող է լինել ամենաշատ կորուստներ գրանցող կողմը: Նախընտրական կարևորագույն ժամանակաշրջանում, երբ 2014թ. սպասվում են տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրություններ, սա լուրջ հարված էր իշխող կուսակցությանը և հատկապես վարչապետ Էրդողանին:

Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ այդ ձերբակալությունները և հատկապես «Հալքբանկի» կառավարչի ձերբակալումն ու հետաքննությունը, ներքինից բացի, ունի արտաքին պատճառ: «Հալքբանկը» հանդիսացել է Իրանի հետ Թուրքիայի առևտրային գործարքների միջնորդը և իրանական էներգակիրների դիմաց ոսկով վճարումներն իրականացվել են այդ բանկի միջոցով, ինչն առաջացրել է Իսրայելի լուրջ դժգոհությունը: Վերոնշյալ բանկի հետ կապված աղմուկ էր բարձրացել դեռևս այս տարվա ապրիլին, երբ բանկի ղեկավարությունը հերքեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքները: Չի բացառվում, որ Իրանին վճարումներն իրականացնելու համար թուրքական կառավարությունն օգտագործել է «Հալքբանկի» միջոցները` որպես առավել վստահելի տարբերակ:

ԱՄՆ-ի Սենատը ս.թ. ապրիլին արշավ էր սկսել Թուրքիայի դեմ` մեղադրելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները այդ բանկի միջոցով շրջանցելու մեջ: Սենատի կողմից Թուրքիայի դեմ սկսված արշավը, ըստ մամուլի հրապարակումների, կազմակերպվել են իսրայելական AIPAC լոբբիստական խմբի կողմից: Իշխանական որոշ լրատվամիջոցներ սրանում տեսնում են նաև իսրայելական հետք:

Ընդհանրացնելով այս փաստերը` չի բացառվում, որ «Հալքբանկ»-ի կառավարչի ձերբակալության և բանկի նկատմամբ իրականացվող հետաքննության կազմակերպման մեջ իր որոշակի, միջնորդավորված դերն ունենա ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը, որը կարող էր դա օգտագործել որպես հակաքայլ Էրդողանի դեմ, ինչը էականորեն կարող է վնասել վարչապետի ու կառավարության հեղինակությանը:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ, պատմ. գիտ. թեկ.



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}