ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի Սոչիի օլիմպիադային
Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողութանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է Կալիֆորնիայի համալսարանի նախագահ, երկրի ՆԳ նախկին նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ Տունը:
Տեղեկատվության համաձայն, օլիմպիադայի փակման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը: Երկու պատվիրակությունների կազմում էլ ընդգրկված է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը:
«Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, պատվիրակությունների կազմերն հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հիշեցնենք, ավելի վաղ Սոչի այցելելու մտադրությունից հրաժարվել էր Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը: