ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպան Մամադլիի ձերբակալության կապակցությամբ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպան, Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամադլիի ձերբակալության կապակցությամբ, ում մեղադրում են իբր անօրինական ձեռներեցությամբ զբաղվելու մեջ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքը:
Դեսպան Լենարչիչը նշել է, որ Մամադլիի ձերբակալությունը վտանգում է ընտրությունների մոնիթորինգով զբաղվող քաղաքացիներին, ում դերը խիստ կարևոր է ԵԱՀԿ մասնակից պետություններում, այդ թվում Ադրբեջանում, ընտրական գործընթացի անխափանությունն ու ամբողջականությունն ապահովելու գործում:
Մամադլիի գլխավոր կազմակերպությունն հետնորդն է Ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի, որի գրանցումն Ադրբեջանի արդարադատության նախարարությունում որպես ոչ կառավարական կազմակերպություն կասեցվել է 2008թ-ի մայիսի 14-ին:
Խնդրի առնչությամբ դատական հայցը դեռևս գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս բոլոր զարգացումներն իրենց ազդեցությունն են ունեցել այս տարվա հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի ընտրությունների վերահսկողության գործընթացում կազմակերպության մասնակցության գործում:
«Մեր մտահոգությունների մասին մենք տեղեկացրել ենք Ադրբեջանի իշխանություններին և խնդրի առնչությամբ պարզաբանում ենք պահանջել: Մենք շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը»,- շեշտել է Լենարչիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը հարցաքննել է Անար Մամադլիին՝ հարկերից խուսափելու և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու մասին մեղադրանքներով:
Նա նախնական երեք ամիս կալանքի տակ է գտնվելու: Ընտրական Մոնիթորինգի ու Ժողովրդավարության Ուսումնասիրության Կենտրոնն այս տարի ուսումնասիրել էր Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները և բացահայտել լայնածավալ խախտումներ և կեղծիքներ՝ թե քվեարկության և թե ձայների հաշվարկի ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին