«Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում որդեր չեն հայտնաբերվել. «Փաստինֆո»
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Գրանդ Քենդի»-ի կոնֆետներում որդեր չի հայտնաբերել:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը. «Լաբորատոր փորձաքննությունն ավարտվել է, փորձաքննության ենթարկված կոնֆետներում ամեն ինչ եղել է նորմայի սահմաններում»:
Հիշեցնենք, որ կոնֆետները փորձաքննության ենթարկելու որոշման համար հիմք էր ծառայել NewsBook կայքի այն հաղորդագրությունը, որ «Գրանդ Քենդի» ապրանքանիշի կոնֆետ գնած քաղաքացին դրանում որդ է հայտնաբերել և կոնֆետի լուսանկարն ուղարկել խմբագրություն:
Թե ինչն է եղել պատճառը, որ քաղաքացին կոնֆետի միջից որդ էր գտել, Արմինե Սուքիասյանի ի մեկնաբանմամբ.
«Հավանաբար, խախտված են եղել պահպանման պայմանները»:
Նշենք նաև, որ հիշյալ խանութում վաճառվող և փորձաքննության ենթարկված կոնֆետները եղել են պիտանելիության ժամկետի մեջ, ուստի՝ տվյալ խմբաքանակը վերացնելու անհրաժեշտություն չի առաջացել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տվյալ խանութին պարզապես ժամանակ է տրվել՝ պահպանման պայմաններում առկա որոշակի թերությունները շտկելու համար: Ինչ վերաբերում է «Գրանդ Քենդի» գործարանում ստուգումներ անցկացնելուն, ապա Արմինե Սուքիասյանի խոսքով՝ լաբորատոր փորձաքննության նման արդյունքներից հետո դրա անհրաժեշտությունը վերանում է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում