ԿԳՆ.Արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ին. համաճարակ չկա
Շիրակի մարզի դպրոցներից մեկում տեղեկություններ են տարածվել, որ արձակուրդները հայտարարված դեկտեմբերի 29-ի փոխարեն կմեկնարկեն 21-ին: Panorama.am-ին այս մասին տեղեկացրած կինը նշեց, որ պատճառը գրիպի համաճարակն է:
Հայաստանի կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նման որոշում չկա: «Առողջապահության նախարարությունը որպես կանոն մեզ առաջարկ է ներկայացնում նման դեպքերում, որ իրենք ուսումնասիրել են, կա համաճարակ: Միայն այդ դեպքում կարող են դասերը հետաձգվել կամ ընդհատվել, մեզ նման առաջարկ չի եղել: Արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ից»,- ասաց նա:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից փորձեցինք պարզել` արդյո՞ք եղել են դպրոցներ, որ անհատապես դիմել են արձակուրդը շուտ սկսելու վերաբերյալ: Վարչության պետը մեզ տեղեկացրեց, որ նման դիմումներ չեն եղել և հավելեց, որ միայն որոշ դպրոցների արձակուրդն է երկարաձգվելու: Դա կլինի այն դպրոցների դեպքում, որոնք աշնանային արձակուրդներից չեն օգտվել, իսկ արձակուրդի հավելյալ օրերը կլինեն հունվար ամսին:
Նշենք, որ այս տարի դպրոցների ձմեռային արձակուրդները սկսվելու են դեկտեմբերի 29-ից: 3-11-րդ դասարանցիների համար այն կտևի մինչև հունվարի 12-ը, իսկ 1-ին և 2-րդ դասարանի աշակերտները կհանգստանան մինչև հունվարի 26-ը ներառյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա