Թաթուլ Մանասերյան. Հայաստանի տնտեսությունը հիվանդ է և բուժման կարիք ունի

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Թեև այս տարի տնտեսությունում որոշակի աճի միտում կա, բայց դա այն չէ, ինչ մենք ակնկալում էինք»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` ամփոփելով տնտեսական տարին:

Նրա խոսքերով` 2013թ-ի սկզբին մի շարք կանխատեսումներ էին արել, բացի այդ նախանշել էին այն քայլերը, որոնց միջոցով այդ կանխատեսումները իրականություն կդառնային: Մի շարք ոլորտներում անգամ երկնիշ թվով աճ է կանխատեսվել, բայց, ցավոք սրտի, այդ ամենը տեղի չունեցավ, քանի որ մարդիկ, ըստ Թ.Մանասերյանի, սիրում են «կաբինետներից երկիրը կառավարել»:

«Սպասվածից շատ ավելի թույլ զարգացում տեղի ունեցավ, նույնիսկ անկումային միտումներով այդ ամենն ուղեկցվեց: Թեև փորձեր արվում են տնտեսությունում աշխուժություն մտցնել, բայց արդյունքները գոհացնող չեն: Իրականում ճիշտ չի օգտագործվում այն կարողությունը` մարդկային ռեսուրսը, որն ունենք: Հայաստանում տնտեսությունը համակարգային փոփոխության կարիք ունի: Առանձին քայլեր անելը բնավ չի օգնում, որպեսզի դուրս բերենք տնտեսությունն այս վիճակից»,- ասաց տնտեսագետը:

Թ.Մանասերյանի խոսքերով` նախորդ երկու տարիների հուսադրող միտումը` արտահանման աճի տեմպերի գերազանցումը ներմուծման աճի տեմպերի հանդեպ, այս տարի, ցավոք, չենք կարող արձանագրել:

«Շատ թույլ վիճակում է գտնվում Հայաստանի արտաքին առևտուրը, չկան այն խթանները, որոնք լրջորեն կարող են բերել արտաքին առևտրի զարգացմանը, ինչը ենթադրում է` կբերի տնտեսության աշխուժացում»,- ընդգծեց նա:

Գյուղատնտեսության ոլորտում ևս, ըստ Թ.Մանասերյանի, բավական լուրջ խնդիրներ կան: Խոսվում է մեծ ծավալների բերքի ստացման մասին, մինչդեռ դա չի կարելի ձեռքբերում համարել, դա բնակլիմայական պայմաններով է հիմնականում պայմանավորված:

«Մենք առաջին հերթին պետք է պարենային անվտանգության հարցը լուծենք, արտաքին աշխարհից վերացնենք կախվածությունը, որը դեռ մեծ է: Բացի այդ, պետք է սպառման շուկաներ գտնենք և ավելի մեծ ծավալներով գյուղմթերք, ինչպես նաև վերամշակված արտադրանք արտահանենք: Դրանով նաև կզարգացնենք վերամշակող արդյունաբերությունը»,- ասաց Թ.Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքերով` կառավարությունը տնտեսության զարգացման համար պետք է տարբեր սցենարներ մշակի,սակայն երկու տասնամյակից ավելի է մեզ մխիթարելու համար միայն լավատեսական սցենարներ են մշակում:

«Իսկ երբ իրավիճակի փոփոխություն է տեղի ունենում` Մաքսային Միության անդամակցություն, ԵՄ, թուրքական սահմանի բացում և այլն, հանկարծ բոլորը վատ վիճակում են հայտնվում: Մենք իրավունք չունենք այդպես վարվելու»,- նշեց Թ.Մանասերյանը` հավելելով, որ օրինակ` «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը մշակել է տնտեսության զարգացման 5 սցենար և ներկայացրել ՀՀ կառավարություն, սակայն դա չի արժանացել նրանց ուշադրությանը:

Ըստ նրա` կառավարությունը պետք է լսի փորձագետներին և նրանց կարծիքներն հաշվի առնի, հակառակ դեպքում ի հայտ են գալիս սոցիալական բնույթի խնդիրներ: Դրա վառ օրինակներից մեկը կենսաթոշակային բարեփոխումներն են: Թ.Մանասերյանի գնահատմամբ, թեև Հայաստանում ներդրվելիք պարտադիր կուտակային կենսաթոշակի մոդելը հաջողված է, այն դրական արդյունքներ է գրանցել մի շարք երկրներում, բայց Հայաստանում դա տեղի չի ունենում, քանի որ վստահության լուրջ դեֆիցիտ կա, ինչը չի կարելի հաշվի չառնել:

«Եթե կարիք կա, պետք է մեկ անգամ ևս քննարկում կազմակերպել: Ի վերջո դա արվում է ոչ թե կառավարության, առանձին չինովնիկների, այլ ժողովրդի համար»,- ասաց նա:

Այդուհանդերձ, տնտեսագետը լավ է տրամադրված, և վստահ է, որ դրական տեղաշարժ կգրանցվի, քանի որ Հայաստանում կա մեծ պոտենցիալ: Թ.Մանասերյանը կառավարությանն առաջարկում է հաշվի նստել այն մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես գործը առաջ տանեն:

«Եթե տնտեսությունը հիվանդ է, և ոմանք առաջարկում են հիվանդությունից բուժվելու ճանապարհներ, բայց հաշվի են առնում այնքանով, որքանով իրենց է դուր գալիս, ապա այդպիսի մոտեցումներով չի կարելի տնտեսությունը բուժել: Մինչդեռ պարզ քայլերով կարող ենք լուրջ արդյունքների հասնել»,-ասաց Թ.Մանասերյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}