Թուրքիան աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում բանտարկված լրագրողների թվով (40)
Աշխարհում մեծ հեղինակություն վայելող ` «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (Committee to Protect Journalists-CPJ), որը մամուլի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության բնագավառում գործող միջազգային կազմակերպություն է, հրապարակել է բանտարկված լրագրողների մասին 2013 թվականի զեկույցը: Զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիան բանտարկված լրագրողների քանակով աշխարհում առաջին տեղում է: Հաջորդում են Իրանն ու Չինաստանը:
Ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի` նշյալ զեկույցում տեղեկացվում է, որ Թուրքիան, Իրանն ու Չինաստանը բանտարկված լրագրողների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհի բանտերում գտնվող լրագրողների քանակի կեսից ավելին է կազմում:
Թուրքիայում բանտերում ազատազրկված է 40 լրագրող, Իրանում` 35, Չինաստանում`32: Ցուցակում տեղ են գտել նաև Վիետնամը, Սիրիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Ուզբեկստանը և երկրներ:
«107 լրագրողի, խմբագրի և հոդվածագրի լռեցնելու համար Անկարայի, Թեհրանի և Պեկինի անհանդուրժող կառավարությունները նրանց մեղադրում են «պետության դեմ հանցագործություն» կատարելու մեջ»,- նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա