Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց ձեռնպահ կմնա
«Միացյալ Նահանգները հավատարիմ են Ժնևում ձեռք բերված համաձայնությանը»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ալեն Էյրը:
ԱՄՆ պետաքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով վերջերս իրանական 19 ընկերությունների և անհատների նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներին, մասնավորապես նշել է. «Դրանք ոչ թե նոր պատժամիջոցներ են, այլ վերաբերում են ներկայում կիրառվող պատժամիջոցներին: Ինչպես նախագահ Բարաք Օբաման է հայտարարել. «ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ կմնա Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց մինչև այն սահմանը, որը կթույլատրի քաղաքական համակարգը»:
Ալեն Էյրը հավելել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են Ժնևում ձեռք բերված համաձայնությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին, ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, շաբաթական մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողի այն հարցին, թե ո՞ր քայլերը Իրանը կհամարի որպես ժնևյան համաձայնության խախտում, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես հայտարարել է. «Իրանը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ. Հուսով ենք, որ կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը»:
Հավելենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում