Ես կպաշտպանեմ մարդու իրավունքների պաշտպանին. Սաքունց
«Կարեն Անդրեասյանն իրեն դրեց լուրջ խնդրի առջև, թե ինչպես է լինելու նրա ճակատագիրը երևի թե դա կիմանա ինքը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ իրենք ողջունում են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` դատական համակարգին վերաբերող արտահերթ զեկույցը: «Ես անձամբ կպաշտպանեմ Կարեն Անդրեասյանին հենց թեկուզ միայն այդ զեկույցի համար: Ինչ վերաբերում է նրան պաշտոնից հեռացնելուն, ապա ասեմ, որ օմբուդսմենի պաշտոնը անձեռնմխելի է և նրան չեն կարող հեռացնել», -«Մեդիա Կենտրոն»-ում ընթացող ասուլիսում հայտարարեց Սաքունցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան