Վաճառքի է հանվել սմարթֆոնների համար նախատեսված «Alcohoot» ալկոթեստեր սարքը
Համացանցում մեկնարկել է սմարթֆոնների համար նախատեսված նոր ալկոթեստերի վաճառքը, որը համատեղելի է տարբեր օպերացիոն համակարգերով աշխատող բջջային սարքերի, այդ թվում Iphone և Android համակարգերով աշխատող սմարթֆոնների ու պլանշետների հետ:
«Վեստի» հեռուստաընկերության հաղորդմամբ, «Alcohoot» կոչվող սարքը արժի 119 դոլար, ինչը շատ ավելին է, քան նմանօրինակ «Breathometer» սարքի գինը (20 դոլար): Այնուհանդերձ, նոր ալկոթեստերի ստեղծողները պնդում են, թե սարքը արժի վճարած գումարը:
Այն արտադրող ընկերության կայքում ասված է, թե ալկոթեստերն հագեցած է «խելացի» տվիչով, որն ապահովում է արյան և զարկերակի ճնշման ճշգրիտ չափը, իսկ անվճար հավելվածը ոչ միայն ցույց է տալիս ալկոհոլի պարունակությունն արյան մեջ, այլև ալկոհոլի կիրառման օրագիր է կազմում, որում արձանագրվում է սպիրտային խմիչքների օգտագործման հաճախականությունն ու սահմանվում տիրոջ օրգանիզմի համար բարավար ալկոհոլի օգտագործման ծավալը:
Եթե օգագործողն, այնուհանդերձ, չարաշահում է ալկոհոլը, ապա «Alcohoot» սարքը նախ հիշեցնում է, որ անհրաժեշտ է դադարեցնել, իսկ ծայրահեղ դեպքում, հենց սարքի համապատասխան ծրագրի միջոցով տաքսի կանչում: