Դեկտեմբրի 20-ին ԱԺ-ն կգումարի արտահերթ նստաշրջան
ՀՀ կառավարության առաջարկով դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ-ն արտահերթ կերպով կքննարկի ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, բնական գազի ՀՀ առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը:
Օրակարգում կներառվեն նաև մի շարք այլ օրինագծեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան