«Բի-Բի-Սի». Գյուլեն սպառնալի՞ք է Էրդողանի ՝ 2014թ նախագահ դառնալու ձգտումներին
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը տպագրել է հոդվածագիր Ջեյմս Ռեյնոլդսի՝ «Թուրքիայի վարչապետ Էրդողանը վիրավորված դաշնակցի սպառանալիքների առաջ է կանգնել» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հունիսի կեսերին ինձանից և իմ գործընկերներից երեք ժամ պահանջվեց դուրս գալ Ստմաբուլում տեղի ունեցող բողոքի ակցիայից: Խցանումն առաջացրել էին վարչապետ Էրդողանի աջակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիան:
Նրանք կարողացել են ամբողջ քաղաքի տասնյակ հազարավոր ցուցարարների ցրել: Այտեղից պարզ դարձավ, որ վարչապետը կարողանալու է հաղթել Գեզի զբոսայգում համար պայքարող ցուցարարներին:
Ցուցարաները բարկացած էին, սակայն վարչապետը լավ կազմակերպել էր ամեն ինչ: Հիմա Էրդողանը ինքն է կանգնել մի այնպիսի ընդդիմադրի առաջ՝ Ֆեթուլլահ Գյուլեն, ով նրա նման կազմակերպված է:
Երկուսի միջև պայքարը սպառնալիք է Էրդողանի ՝ 2014թ նախագահ դառնալու ձգտումներին:Վերջին տարիներին գյուլենիսատական շարժումը օգնել էր Էրդողանին նվազեցնել զինված ուժերի ազդեցությունը:
Սակայն Գեզի զբոսայգում տեղի ունեցող ցույցերի ժամանակ, Էրդողանի և գյուլենիստական շարժման միջև տարբերությունն ի հայտ եկավ: Գյուլենի աջակիցները մեղադրում են վարչապետին երկիրն ավտորիտար ձևով կառավարելու մեջ՝ մեղադրանք, որն Էրդողանը հերքում է:
Այսպիսով՝ սկսվեց վարչապետի դաշնակիցների և Գյուլենի հավատարիմ մարդկանց միջև բաց հակամարտություն: Դեկտեմբերի 17-ին, ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց առաջատար գործարարների և վարչապետի դաշնակիցների դեմ:
Շատերը կարծում են, որ այդ խուզարկությունները ղեկավարվում են ոստիկանությունում և դատական համակարգում առկա գյուլենիստ շարժման կողմնակիցների կողմից:
2013թ. հունիսին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարողացել է գոյատևել ընդդիմադիր ցուցարարների մարտահրավերներին: Սակայն այս անգամ մարտահրավեր է նետել ավելի կազմակերպված ընդդիմադիր, ում վերջանական նպատակները դեռ անհայտ են»:
Խելացնոր Էրդողան- Գյուլեն` ո՞վ կհաղթի. «The Economist»-ի անդրադարձը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա