«Gallup». ԽՍՀՄ-ի փլուզումից Հայաստանն ամենից շատ է վնաս տեսնում
Հաջորդ շաբաթ ԽՍՀՄ-ի փլուզման 22-րդ տարին է լրանում և այս կապակցությամբ «Gallup» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը հետազոտություն է անցկացրել ԽՍՀՄ-ի նախկին 11 երկրներում, որից պարզվել է, որ երկրները հիմնականում ավելի շատ վնաս, քան օգուտ են տեսնում ԽՍՀՄ-ի փլուզումից:
ԽՍՀՄ նախկին հանրապետությունների բնակիչները միության փլուզումից ավելի շատ (51%) վնաս են տեսնում, իսկ օգուտ (24%):
Միայն ադրբեջանցիները, ղազախներըը և թուրքմեններն են, որ ավելի շատ օգտավետ են համարում ԽՍՀՄ-ի փլուզումը: Վրացիների շրջանում տեսակետները կիսվում են:
Հայաստանում ԽՍՀՄ-ի փլուզումից օգուտ է տեսնում բնակչության 12, վնաս` 66, ոչ օգուտ և ոչ վնաս` 10 տոկոսը, չգիտի կամ հրաժարվել է պատասխանել 12 տոկոսը:
Ավելի շատ օգուտներ են տեսնում կրթված երիտասարդները` 15-44 տարիքային խմբում: