Ծածկադմփո՞ց. Ինչու չեն կալանավորում 18 ամյա աղջկա բռնաբարության մեջ կասկածվողին
«Քննիչը նորից դատաբժշկական փորձաքննություն է ուզում նշանակել, ես վախենում եմ, որ մի բան էն չի ու ուզում են էս գործը պլստա, էդ տականքին ոչինչ չլինի…վախենում եմ, շատ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դեկտեմբերի 10-ին Երևանում բռնաբարության ենթարկված 18-ամյա աղջկա մայրը:
Հիշեցնենք, հանցագործը մտավոր հետամնաց աղջկան տան մոտից տաքսիով տեղափոխել էր «Վստրեչի» կամուրջի տարածք և հենց կամրջի տակ բռնաբարել: Երկու օր անց հարուցվել էր քրեական գործ «Բռնաբարություն» հոդվածով, աղջիկն էլ ոստիկանության բաժանմունքում տեսնելով բերման ենթարկված 30-ամյա տղամարդուն, ում կարողացել են բերման ենթարկել, քանի որ նա օրվա ընթացքում անընդհատ զանգել էր աղջկան, ճանաչել է:
Մայրն ասաց, որ սիրտը դող է ընկել ու նա չգիտի ինչ անի, քանի որ վախենում է, որ ծածկադմփոց են ուզում անեն. «Մանր գողություն-բան, արդեն ձերբակալում են, իսկ 9 օր անցել է տականքը ազատ իր համար կյանքն է վայելում, իսկ երեխես տեղերից վեր չի կենում, քանի օր արնահոսում էր, շատ ծանր, մտքերի մեջ… մտավոր հետամնաց երեխա է, հիմա որ առողջությանը վնաս լինի սրա հետևանքով ո՞վ է պատասխան տալու: Երեխայի վիճակը շատ վատ է, շատ, չգիտեմ ինչ անեմ»,- նեղսրտած նշեց աղջկա մայրը, ով սպասում է քննիչի զանգին:
Վերջինս հուզված նշեց, որ հարցաքննությունների ժամանակ երեխան շատ մանրամասներ է պատմել, որից իր մազերը «բիզ-բիզ են կանգնել». «Նենց դաժան, նենց ահավոր բաներ ա արել երեխուս հետ, որ ձեռս ճար լինի կսպանեմ էդ տականքին…. Աստված իմ»,- հուզված հավելեց մայրն ու այլևս չկարողացավ խոսակցությունը շարունակել: Միայն խոստացավ, որ անմիջապես տեղյակ կպահի քննիչի հետ խոսելուց հետո ու առավել ևս, երբ կզգա, որ իսկապես գործն այլ ընթացք կարող է ստանալ, քան օրենքն է պահանջում:
«Ո՞նց կարող են բռնաբարություն կոծկել, էն էլ մտավոր հետամնաց էրեխու….»:
Նախորդիվ`
«Մամա~ ինքն էր, ինքն էր…». Երևանում բռնաբարել են 18-ամյա աղջկա
Հարուցվել է քրեական գործ` 18-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին