«Քաղաքական ոչ մի ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել քաղաքացիական հասարակության զարգացումից»
Ընդդիմադիր դաշտում չկա քաղաքական մի ուժ, որը կարող է իր շուրջ կոնսոլիդացնել ժողովրդին և չկա մոբիլիզացնող այն կոչը, որը կկոնսոլիդացնի բողոքավոր զանգվածը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ամփոփելով անցնող տարին, քաղաքագետը առանձնացրեց քաղաքացիական հասարակության զարգացումը, որը տարբեր շարժումների միջոցով կարծես թե կարողանում է հասնել իր առջև դրված նպատակներին, ու նաև նկատառում արեց. «Ուշագրավն այն է, որ քաղաքական ոչ մի ուժ չի կարողանում դիվիդենտներ քաղել բողոքավոր շարժումներից, քանի որ չի կարողանում օգտագործել այս շարժումները իր օգտին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դաշտը իրարից անջատ են»,- նշեց նա:
Տարին ամփոփելով կարևոր է նշել նաև, ըստ Ա.Մարկարովի, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը. «Եթե նախկինում մենք խոսում էինք նրա մասին, որ հարմարեցնում ենք գոյություն ունեցող Սահմանադրական դրույթները մարդու իրավունքների միջազգային նորմերին և հավասարակշռության ենք բերում իշխանության ճյուղերի փոխհարաբերության խնդիրը, ապա այսօր, եթե այդ հարցերը լուծում գտնեն Սահմանադրական բարեփոխումներում, խնդիր է, թե ինչ ենք մենք դնում մեր առջև»,- նշեց Ա.Մարկարովը:
Նախորդիվ`
Ալեքսանդր Մարկարովը ողջունում է ռուսաստանցի համանախագահի ողջամիտ մոտեցումը