ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա. Փաստինֆո
Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին գնահատելով որպես «բավականին հաջող թուրքական լոբբինգի արդյունք»: Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է:
«Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն, որ ցեղասպանություն է եղել, բայց չեն ընդունի օրենքներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և պայմանավորված է հասարակական սուր պահանջով: «Մենք՝ հայերս, ցեղասպանության առաջին զոհերն ենք»,- ասել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան