Պուտինը Խոդորկովսկուն ներում շնորհելու հրաման կստորագրի
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ներման խնդրագիր է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին այսօր հայտարարել է Պուտինը ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջիկայում կստորագրվի Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանը:
Պուտինն ընդգծել է, որ ներման արժանանալու համար Խոդորկովսկին պետք է օրենքին համապատասխան նման խնդրագիր ներկայացներ: «Այն ժամանակ նա նման բան չէր արել: Սակայն այժմ բոլորովին վերջերս նա նման դիմում է ներկայացրել և խնդրել է ներել իրեն»,- հայտարարել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա