Ալի Աքբար Սալեհի. Իրանը 20 տոկոս հարստացված ուրանի 4 տարվա պաշար ունի, Արաքի ռեակտորի գործունեությունն էլ չի դադարեցնի
«Իրանը Արաքի ռեակտորի գործունեությունը չի դադարեցնի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, ԻԻՀ փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին:
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն այսօր առավոտյան Ղոմում այաթոլլահ Նուրի Համեդանիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջերս Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությանը, նշել է, որ ժնևյան համաձայնագրով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի» (NPT) ոչ մի դրույթ չի խախտվել:
Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով ժնևյան համաձայնագրի այն դրույթին, համաձայն որի՝ Իրանը պետք է դադարեցնի ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, մասնավորապես նշել է. «Մենք ի սկզբանե նպատակ չենք ունեցել ուրանը հարստացնել 20 տոկոս, սակայն երբ Թեհրանի ռեակտորի վառելիքը վերջացավ և Արևմուտքը հրաժարվեց վառելիք տրամադրել, այդ ժամանակ էլ իրանցի գիտնականները ձեռնամուխ եղան ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքներին: Անցնող տարիների ընթացքում Արաքի ռեակտորի համար 20 տոկոս հարստացված ուրանի 4 տարվա պաշար ենք կուտակել»:
Հավելենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավելի չհարստացնել:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳՆ. Նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց ձեռնպահ կմնա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում