«The Conversation». Ավստրալիան պետք է անտեսի Թուրքիայի սպառնալիքները և ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«The Conversation» պարբերականը տպագրել է Նոր Անգլիայի քաղաքակրթության նախկին դասախոս Քոլին Թաթզի՝ «Թուրքիա. Հայոց ցեղասպանություն և հիշողության քաղաքականություն» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Հաջորդ տարի նշվելու է Գալիպոլիի 100-ամյակը, ինչպես նաև հայերի, ասորիների և հույների Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Երկու իրադարձությունների նախօրյակին՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը շարունակում է լուրջ քաղաքական քննարկումների տեղիք տալ Ավստրալիայում:
Նոր Հարավային Ուելսը պաշտոնապես ճանաչել է այս երեք ազգերի Ցեղասպանությունը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, որ Ցեղասպանության ճանաչման դեպքում Հարավային Ավստրալիայի խորհրդարանականներին մուտքի արտոնագիր չի տրամադրի՝ այցելելու Անզակի 100-ամյակին:
Այս հարթակում, Ավստրալիայի դաշնային կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, բայց դա կարող է անել 2015թ.-ից ՝ Գալիպոլիի 100 ամյակից հետո:
Օսմանյան կայսրությունը որոշել էր կիրառել աննախադեպ ժողովրդագրական փոփոխություն 1914 և 1924թթ. ընթացքում: Ըստ այդ ծրագրի, պետք է ֆիզիկական բնաջնջման ենթարկել ոչ մուսուլման ժողովրդին:
Սակայն նախագահ Քեմալ Աթաթուրքի պաշտոնավարումից սկսած՝ 1923թ-ին, Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը միանշանակ էր. ոչ մի ծրագիր չի եղել Անտոլիայի քրիստոնյա ժողովրդին ոչնչացնելու հարցում: Նրանք ովքեր մահացել են միջազգային, քաղաքացիական պատերազմի զոհեր են:
Վերջերս ցեղասպանություն հերքող պատմաբան Ջասթին Մաքքարթին հրավիրվել էր Ավստրալիա դասախոսությամբ հանդես գալու` «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-23թթ: Հայկական հարցը» խորագրով:
Մաքքարթին պետք է ելույթ ունենար Մելբուռնի համալսարանում և Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահում, սակայն երկու միջոցառումներն էլ չեղյալ են համարվել վերջին պահին:
Պատկերասրահը հայտարարել է, որ նրա այցը չեղյալ է հայտարարել քաղաքացիների և անձնակազմի անվտանգության շահերից ելնելով:
Խորհրդարանում Մաքքարթի ելույթի ժամանակ ներկա են եղել հինգ խորհրդարանականներ, ինչպես նաև նրա այցը կազմակերպող պատգամավոր Լորի Ֆերգասոնը:
Չէ՞, որ ցեղասպանությունը ճանաչվել է 22 պետությունների, 60 տարածաշրջանային կառավարությունների և մի շարք համաշխարհային մարմինների կողմից: Ժամանակն է, որ նույնն անի Ավստրալիայի կառավարությունը»:
Նշենք, որ Անզակի օրը նվիրված է ավստրալացի և նորզելանդացի զինվորների հիշատակին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհայինի ժամանակ Թուրքիայի Գալիպոլի թերակղզում 1915 թվականին:
Հիշեցնենք, որ 2015 թվականին լրանում է ինչպես թուրքերի կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածի, այնպես էլ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիում ավստրալիացի զինվորների մահվան 100-ամյա տարելիցները:
Նոր Հարավային Ուելսը՝ Ավստրալիայի ամենամեծ նահանգն է, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 1997 թվականին: Իսկ այս տարի էլ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: