«Սա առաջին քայլն է». Ա. Հովսեփյանը` միասնական քննչական կոմիտեում ՊԵԿ քննչական ծառայության չընդգրկվելու մասին
Նոր տարում ստեղծվելիք միասնական քննչական կոմիտեի կազմում ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները ներգրավելը դեռ առաջին քայլն է: Այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
«Սա առաջին քայլն է, քրեական գործերի շուրջ 95 տոկոսը քննվում է ոստիկանությունում և եթե դրան միացնենք ՊՆ համակարգում քննված քրեական գործերը, ապա Հանրապետությունում շուրջ 97 տոկոս գործերը քննվում են այդ մարմիններում», -հավելեց Հովսեփյանը:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ): Կարգադրությամբ նշվում էր, որ միասնական քննչական մարմնի կազմում գործելու է նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը: Սակայն քննարկումների արդյունքում որոշվեց միասնական մարմնի կազմում ներառել միայն ոստիկանության և ՊՆ քննչական ծառայությունները: Ավելի վաղ նման հանդիպումներից մեկում Աղվան Հովսեփյանն ասել էր, որ բոլոր քննչական մարմինների ներառումը մեկ կառույցում ժամանակի խնդիր է: «Սա գործընթաց է, որ պետք է իրականանա ժամանակի մեջ, այսինքն` փուլ առ փուլ պետք է ձևավորվի միասնական քննչական մարմինը: Այսօր նպատակահարմարությունից ելնելով որոշվել է, որ մարմինը պետք է ձևավորվի երկու քննչական ծառայությունների հենքի վրա: Դա հետագայի խնդիր է: Արդեն դա ցույց կտա թե որքանով այս կառույցը արդյունավետ կաշխատի, կիրականացնի իր առջև դրված խնդիրը: Ըստ դրա, վաղը մյուս օրը ապագայում կլուծվեն նաև այլ հարցեր», -ասել էր Հովսեփյանը:
Նշենք, որ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն ու հարակից փոփոխություններով օրենսդրական փաթեթը ներկայացվել է կառավարություն և հավանության արժանանալուց հետո այն կներկայացվի խորհրդարանի դատին:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում