Համբարյան. Օբամայի վարչակազմը և Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ լինեն հայ զինվորի սպանության դատապարտման հարցում
ԱՄՆ Կոնգրեսականները շարունակում են իրենց մտահոգությունն արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի զինուժի կազմակերպած վերջին միջադեպի վերաբերյալ, որի պատճառով հայ զինվոր Հրանտ Պողոսյանը դարձավ ադրբեջանական գնդակի զոհ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Մինչ օրս Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը, ովքեր ներկա պահին ճամփորդումն են կովկասյան տարածաշրջանով, մեղմ են, անտեղի, ինչպես նաև սահամանփակ. միայն ընդհանուր հիշեցումներ են կատարվում սահմանային բռնության վերաբերյալ՝ սպառնալիք ստեղծելով խաղաղության հաստատման վերաբերյալ հեռանկարներին:
«Մեր վարչակազմը, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է հանդիսանում, պետք է հստակ լինի Հրանտ Պողոսյանի սպանության դատապարտման հարցում, արձագանքի ադրբեջանական յուրաքանչյուր նոր հարձակմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի արհեստականությունը, նույնիսկ կողմնակալությունն է աններելի: Եվ սա քաջալերում է Բաքվին, որ հանդես գա դաժան ու վտանգավոր միջսահմանային սպանությունների սովորություններով՝ միջազգային միջնոդների այցելությունների ժամանակ»,-նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
Նշենք, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Բրեդ Շերմանին է միացել նաև կոնգրեսական Ջիմ Կոստայինն, ով նույնպես դատապարտել է շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումը և հայ զինծառայող Հրանտ Պողոսյանի սպանությունը:
«Ես ցնցված էի` իմանալով հայկական զինուժի դեմ ադրբեջանական ոտնձգության արդյունքում հայ զինվորի սպանության մասին: Այս ողբերգական արյունահեղությունը հետևում է Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացմանը` ադրբեջանցի սպա, ով դաժանորեն սպանել էր հայ զինվորին: Ադրբեջանը, նրա զինուժը և այս սարսափելի հանցանքի մեղավորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողություննների համար և կանգնեն արդարատադության առջև»,-նշել է Ջիմ Կոստան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: