Էներգետիկայի նախարարը թեժ քննարկման ակնկալիքով է եկել ԱԺ
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր էլ բավականին բուռն քննարկում է ակնկալում: Panorama.am-ի հարցին` թե՞ժ է լինելու, նախարարը, ով մտնում էր այդ պահին ՀՀԿ խմբակցություն, խորհրդավոր ժպիտով արձագանքեց.
«Հաա~»:
Հիշեցնենք, ԱԺ-ն այսօր արտահերթ նստաշրջան է գումարելու, որի օրակարգում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված երեք համաձայնագրերն են: Հիշեցնենք, նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի ու հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները:
Նախորդիվ`
Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված երեք համաձայնագրերը սահմանադրական են