Ա.Սարգսյան. Մինչև ամանոր կներկրվի ևս 12 կոկորդիլոս
Մինչև տոները` առաջիկա օրերին, Հայաստան կներկրվի ևս 12 կոկորդիլոս: Այս մասին Panorama.am-ի և Aravot.am-ի լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր, SAS Group-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը:
Նա հավաստիացրեց, թե տեղյակ չի, թե ովքեր են նախորդ խմբաքանակի պատվիրատուները ու առավել ևս, ովքեր են ներկրվելիքի պատվիրատուները: Իսկ աղմուկը, որ բարձրացել է խանութում վաճառվող ապխտած կոկորդիլոսի շուրջ, ընդունում է ժպիտով: Դիտարկմանը, թե SAS-ը լավ գովազդվեց, Ա.Սարգսյանը նույնպես միայն ժպտաց:
Հիշեցնենք, նախօրեին Panorama.am-ը գրել էր, որ այսօրվա դրությամբ Հայաստն է ներկրվել ընդամենը երեք կոկորդիլոս:
Նախորդիվ` Այն մասին, թե որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները