Այս տարի 12 000 օտարերկրյա քաղաքացիներ են ընդունվել ՀՀ բուհեր
Հայաստանում այս պահի դրությամբ ուսանողական համակազմի 6 տոկոսը օտարերկրացիներ են: Սա, ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, բավական բարձր ցուցանիշ է համեմատած Եվրամիության 28 երկրների հետ:
«Մենք ունենք հնարավորություններ ընդլայնելու այդ թվերը, ուղղակի պետք է ճիշտ մարքետինգային քաղաքականություն վարել մեր ավանդական շուկաներում»,- լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով անցնող տարվա աշխատանքները` ասաց նախարարը:
Նա նշեց, որ արաբական երկրներից ուսանողների թվի նվազում կա, ինչը հասկանալի է. քաղաքական իրադարձություններն են պատճառը: «Սիրիայից ավանդաբար մեզ մոտ եկող ուսանողների թիվն ուղղակի զրոյացել է, իսկ Լիբանանից եկող ուսանողների թիվ քչացել է: Ավելացել են Բժշկականում Հնդկաստանի ուսանողները»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով, մեր կարևորագույն խնդիրն է՝ տալ արդիական, որակյալ կրթություն՝ էժան գնով. «Սա համաշխարհային կրթական էքսպորտի օրենքն է: Այդ ժամանակ Հայաստան շատ մարդ կգա սովորելու: Մեր հասարկությունը բարի է, մեր մայրաքաղաքը խաղաղ է, մեր սնունդն ու մշակույթը լավն է»,- ասաց նա:
Հավելենք, որ այս տարի 12 000 օտարերկրյա քաղաքացիներ են ընդունվել ՀՀ բուհեր:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա