Պլաստիկ վիրաբույժ. Քթի վիրահատությունից հետո, դիմողների թվով երկրորդը ականջների վիրահատությունն է
Տարեցտարի մեր երկրում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են պլաստիկ վիրահատություններ անել, մասնավորապես, հայերը ամենից շատ ցանկանում են ազատվել «հայկական քթից»: Պլաստիկ վիրահատությունների ցուցակում հաջորդը, ականջների, շրթունքների, կրծքագեղձերի, որովայնի վիրահատություններն են: Այս անգամ Panorama.am-ը (www.gsclinic.ru ) GS Clinic –ի հիմնադիր, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Խ․ Ստեփանյանի հետ զրույցում անդրադարձել է ականջների պլաստիկ վիրահատությանը` օտոպլաստիկային:
- Ի՞նչ է օտոպլաստիկան:
-Օտոպլաստիկան ականջախեցիների վիրահատություն է, որ կատարվում է լոշտակությունը շտկելու նպատակով: Խորհուրդ է տրվում վիրահատությունը կատարել 6 տարեկանից հետո, քանի որ այդ տարիքում արդեն ականջախեցին վերջնականապես ձևավորված է լինում, աճը կանգնում է և այլևս չափսերով չի մեծանում: Բացի այդ, լոշտակություն ունեցող երեխաների մեջ ձևավորվում են բարդույթներ` նոր շրջապատի հետ շփվելիս: Այդ պատճառով, կատարելով այս վիրահատությունը վաղ տարիքում, երեխային զերծ կպահենք հասակակիցների ծաղրից և ավելորդ սթրեսից:
- Ինչի՞ց է առաջանում լոշտակությունը:
-Առաջացման պատճառները տարբեր են, սակայն հիմնական գործոնը՝ ժառանգականությունն է։
- Հայաստանում ականջախեցիների վիրահատության դիմողների թիվը մե՞ծ է:
-Այո, Հայաստանում ականջների պլաստիկ վիրահատության դիմողների թիվը բավականին մեծ է: Քթի վիրահատությունից հետո ականջների վիրահատությունն է:
- Ովքե՞ր են հիմնականում դիմում նման վիրահատության համար:
-Եթե առաջ հիմնականում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն էին դիմում, ապա այժմ, դիմում են թե աղջիկները, թե տղաները, հատկապես շատ սկսել են դիմել երեխաների համար:
- Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան:
-Այն բարդ վիրահատություն չէ, պարզապես մինչ օրս վիրահատական մեթոդներն են տարբեր եղել: Հին մեթոդներով իրականացվող վիրահատության ժամանակ չի բացառվում, որ ականջը նորից իր նախկին տեսքը ստանա, բայց ժամանակակից տեխնոլոգիներով արված վիրահատությունը հնարավորություն է տալիս լիարժեք շտկել լոշտակությունը: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, առանձին դեպքերում վիրահատությունը կարելի է կատարել ընդհանուր անզգայացմամբ, եթե երեխան ակտիվ է: Հետվիրահատական շրջանը տևում է 2-3 շաբաթ, վիրահատությունից հետո ապահովության համար հիվանդին ցուցված է 2 շաբաթ կրել վիրակապի տեսքով օղագոտի (աբադոկ), դրանից հետո մեկ շաբաթ միայն գիշերը քնի ընթացքում պարտադիր պետք է կրել օղագոտի:
- Արդյոք ականջների պլաստիկ վիրահատությունը կարո՞ղ է ազդել լսողության վրա:
-Օտոպլաստիկան ականջախեցիների վիրահատություն է, իսկ ականջախեցիները չեն առնչվում լսողական ապարատի հետ, հետևաբար որևէ կերպ չի կարող վնասել լսողությունը:
- Միջինում որքա՞ն արժե ականջների պլաստիկ վիրահատությունը։
ժԻհարկե, այն էժան հաճույք չէ, վիրահատական միջամտությունը միջինում արժե 240-250 հազար դրամ, բայց մեր կլինիկայում մինչև Ամանոր զեղչեր ենք կիրառել: Դա մեր ամանորյա նվերն է, և 250 հազար դրամանոց վիրահատության համար մարդիկ կվճարեն 140 հազար դրամ:
- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն լոշտակությունը շտկելու վիրահատության կարիք, բայց վախենում են վիրահատական միջամտությունից:
-Վախենալու ոչ մի բան չկա , դա ցավոտ չէ և հանգիստ կարող են վիրահատվել: Ի վերջո կարելի է հեշտ, առանց ցավի ձերբազատվել այդ կոմպլեքսից:
Նախորդող` Պլաստիկ վիրաբույժին ամենից շատ դիմում են «հայկական քթից» ազատվել ցանկացողները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան