Զ. Հասանով. ԼՂ հիմնախնդրի կարգավորումն անհրաժեշտություն է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի Գլխավոր շտաբի Գլխավոր պլանավորման վարչության պետ Ալփասլան Էրդողանին: Այս մասին հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանցի պաշտոնյան իր հյուրի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության և մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները անդրադարձել են նաև երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում, ադրբեջանցի դիպուկահարի կողմից արձակված գնդակից հայ զինծառայող էր մահացել, ինչը խիստ քննադատության էր արժանացել ամերիկացի կոնգրեսականների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա