
Կապանի օդանավակայանը կվերագործարկվի
Ստեփանակերտի օդանավակայանի բացման ձգձգման ֆոնին օրակարգում է հայտնվել Սյունիքը Երևանին կապող օդանավակայանի հարցը։ Կապանում երբևէ գործող օդանավակայանը, ըստ ականատեսների, այնքան էլ անմխիթար վիճակում չէ, որոշակի ներդրումների դեպքում կարող է վերածվել Իրան-Ղարաբաղ-Երևան-Վրաստան «մետաքսե ուղու ԱՄՆ-իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին։
«Ամբողջովին իրականացնելի են. 2014, մաքսիմում՝ 2015 թվականին, կարծում եմ, այն արդեն իրականություն կլինի»,- օդնավակայանի վերագործման շուրջ «Հրապարակ»-ին ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։
Որքա՞ն գումարի մասին է խոսքը։ «800 միլիոն դրամի»։ Բյուջեի՞ց է վճարվելու։ «Իհարկե՝ ոչ»։ Հակոբյաննե՞րը կվճարեն։ «Էական չէ, կարծում եմ, սակայն, որ կկարողանանք ոչ միայն Երևան-Սյունիք օդային կապն ապահովել, այլև կունենանք Կապան-Բաթումի թռիչքներ»: