«Իրանի միջուկային խնդրի շուրջ լարվածության թոթափումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի երկրների վրա»
Իրանի միջուկային խնդրի շուրջ լարվածության թոթոփումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի երկրների վրա: Նախօրեին կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Արթուր Աթաևը: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Եթե Իրանի հարցում տեղի ունենա «կտրուկ տրասֆորմացիա», ապա լարվածության թոթոփումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի երկրների վրա: Միացյալ Նահանգները այլևս չեն դիտարկի Այս երկրները որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների համար տարացիկ գոտի»,- նշել է Արթուր Աթաևը:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավելի չհարստացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա