«Բաղնիքի ոսկու շուկայում» լուրջ խախտումներ են հայտնաբերվել
Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է ստուգումները «Վաղարշ և որդիներ» կոնցեռն ՍՊԸ-ում՝ «բաղնիքի ոսկու շուկայում»: «Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,-ընկերությունում կատարված ստուգումների արդյունքներից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել նշված տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին, նա նշել է. «Չասեմ թե ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ և լուրջ խախտումներ: Մեզ համար պարզ դարձավ, որ այդ մարդիկ ոչ պատշաճ, ոչ ազնիվ ձևով են աշխատում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: