Խոդորկովսկին ազատ արձակվելուց հետո մեկնել է Գերմանիա
ՅՈւԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում էր շնորհել, ազատ արձակվելուց հետո մեկնել է Գերմանիա: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը` վկայակոչեոլվ Դաշնային ծառայության մամլո ծառայությանը: «Խոդորկովսկին ազատարձակվելուն զուգահեռ անձամբ խնդրանքով դիմել է արտերկիր մեկնելու համար համապատասխան փաստաթղթեր ստանալու համար», -ասել է աղբյուրը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Խոդորկովսկին ներում ստանալու խնդրագրով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին առաջին անգամ հայտնի դարձավ օրերես` Պուտինի ամենամյա մամլո ասուլիսի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա