ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ անհանգստացած են Ադրբեջանում Անար Մամեդլիի ձերբակալությամբ
Միացյալ նահանգները անհանգստացած են Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող զարգացումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում քաղաքացիական հասարակության վրա, ասվում է ԵԱՀԿ-ում Միացյալ նահանգների առաքելության պաշտոնական հայտարարությունում, որը տեղադրված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության կայքում:
Այն նշում է, որ Միացյալ նահանգները անհանգստացած են դեկտեմբերի 16-ին Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնի նախագահ Անար Մամեդլիի ձերբակալությամբ, ում դեմ առաջադրված մեղադրանքների մանրամասները դեռ պարզ չեն:
«Մեզ հետաքրքրում է, թե արդյոք Մամեդլիի ձերբակալությունը կապված է իր կազմակերպության գործունեության հետ», -ասված է հայտարարության մեջ:
Միացյալ նահանգները կոչ են անում Ադրբեջանի կառավարութանը ազատ արձակել Մամեդլիին, ինչպես նաև ապահովել գործընթացների օրինականությունը և դատաքննությունների թափանցիկ և արդար լինելը:
Բաերը նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները բարձրացրել են այս հարցը Ադրբեջանի կառավարության մոտ և շարունակելու են ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԸՄԺՀ-ի գործի:
Առաքելությունը նաև կոչ է անում Ադրբեջանի նախագահին հետ կանչել խորհրդարան ուղարկած ՀԿ-ներին վերաբերող օրենքի նախագիծը և աշխատանք տանել այն միջազգային չափանիշներին և Ադրբեջանի` ԵԱՀԿ-ում ունեցած պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնը» հոկտեմբերի 9-ին իրականացրել էր Ադրբեջանի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի արդյունքում օրենքի բազմաթիվ խախտումներ էր գրանցել: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել և հետաքննություն սկսել ԸՄԺՀ-ի դեմ: Այս գործի վերաբերյալ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ ԺԸԵՀ-ը բողոքի հայց է նեկայացնում ԸՄԺՀ-ի նախագահ Անար Մամեդլիի նկատմամբ կիրառվող կամայական և անօրինական հետապնդումների դեմ:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացել էին նախագահական ընտրությունները, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել էր` հավաքելով ձայների 85%-ը` վերընտրվելով երրորդ անգամ: ժողովրդական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին երկրորդ տեղն էր զբաղեցրել` ստանալով ձայների 5.5%-ը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ամբողջովին կեղծված էին: ԵԱՀԿ Ժողովրդավար հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը, ԱՄՆ Պետդեպարտամենը, Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և Եվրախորհրդարանը ընտրությունները գնահատել են ոչ ժողովրդավար և ԵԱԿՀ չափորոշիչներին անհամապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա