Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեն պետք է ունենա մասնագիտացված քննիչներ, որոնք կաշխատեն մասնագիտացված քննասենյակներում: Այսօր «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ստեղծվելիք քննչական կոմիտեի վերաբերյալ հերթական հանրային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ):
Այս անգամ Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի քննարկումը նվիրված էր ստեղծվելիք կոմիտեի կառուցվածքին: Աղվան Հովսեփյանը նշեց, որ քննասենյակները, որտեղ կատարվելու են քննչական գործողություններ, պետք է զինված լինեն հատուկ տեխնիկայով:
Ապագա կառույցի կառուցվածքի վերաբերյալ մանրամասն ներկայացրեց եվրոպացի փորձագետ Աարենթ Ֆասթը: Նա կարևորեց քննիչների անկախությունը, որպեսզի նրանք կարողանան օբյեկտիվ ու անկողմնակալ քննություն կազմակերպեն, նպատակը պետք է լինի այն, որ կոմիտեն ապահովված լինի բարձր որակավորում ունեցող անկողմնակալ մասնագետներով:
Նրա խոսքով, Կոմիտեի կառուցվածքում նախատեսվում է ունենալ օմբուդսմեն, որը կհամագործակցի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ` արձագանքելով իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների ցանկացած խախտումներին:
Աղվան Հովսեփյանը, իր հերթին, նկատեց, որ կոմիտեն իր գործունեության ընթացքում կարևորելու է մարդու իրավունքների պաշտպանությունը և արձագանքելու է իրավախախտման ցանկացած դեպքի: «Այդ առումով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը շատ կարևոր է»,-հավելեց Աղվան Հովսեփյանը:
Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից քննարկմանը ներկայացուցիչ կար:
Հարակից հրապարակումներ`
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում