ԱԱԾ աշխատողի օրվա առթիվ Բակո Սահակյանը շնորհավորել է նրանց
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ազգային անվտանգության մարմինները մեր հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են, որոնց գործունեության շնորհիվ է նաև ապահովվում անձի, հասարակության և պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Դա ամենօրյա լարված, սկզբունքային ու հետևողական աշխատանք է, որը պահանջում է բարձր արհեստավարժություն և անմնացորդ նվիրվածություն հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Այդ իսկ պատճառով իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում համակարգի առջև ծառացած խնդիրները և անում են հնարավորը ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում