Սերունդների շահը պահանջում է վավերացնել «գազային համաձայնագիրը». Շարմազանով
«Մենք որոշում կայացնելիս առաջին հերթին պետք է հաշվի առնենք ոչ թե այսօրվա այլ սերունդների շահը, իսկ սերունդների շահը պահանջում է վավարեացնել այս համաձայնագիրը», -Ազգային ժողովիղ արտահերթ նիստում քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ «գազային պայմանագրերը» սահմանադրական են, իսկ «ՍԴ որոշումները մեյկնաբանության ենթակա չէ, սա է փաստը»:
«Լա՞վ է թե՞ վատ, որ 270 դոլարից գազի գինը իջավ 189 դոկլար: Ո՞րն է կապիտուլյացիան, որ Հայաստանը սահմանին 189 դոլարով գազ ստանա, թե 300 մլն պարտք շալակի, գազի գինն էլ դառնա 500 դոլար», -հայտարարեց Շարմազանովը: