Պարգևատրվել են Արցախի էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի համար
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի` ԼՂՀ էներգետիկ համակարգի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար և մասնագիտական տոնի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են`
Արկադի Բաղդասարյանը «Արցախէներգո» ՓԲԸ տրանսֆորմատորների
վերանորոգման արտադրամասի պետ
Սլավա Գաբրիելյանը «Արցախհէկ» ԲԲԸ արտադրական վարչության պետ
Արմեն Գասպարյանը «Արցախհէկ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն
Վալերի Ծատրյանը «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի
գլխավոր ճարտարագետ
Էլմիր Նավասարդյանը «Արցախէներգո» ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի տնօրեն։
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան